Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.
««Արդեն մոտ վեց ամիս է բավական ակտիվ գործում է Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վտարանդի կառավարությունը, որի հիմնական նպատակն է Ադրբեջանական Հանրապետությանը բռնակցված թալիշաբնակ շրջանններում թալիշական պետականության վերստեղծումը։
Կարծում եմ՝ հատկապես վերջին շրջանում պարբերական հայտարարություններով հանդես եկող Բաքվի բռնապետին և վերջինիս արտգործնախարարին կարելի է առաջարկել Հայաստանի պատրաստակամությունը՝ ստանձնելու միջնորդական առաքելություն, որպեսզի ադրբեջանական և թալիշական կողմերը սկսեն բանակցություններ՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող թալիշական տարածքներում թալիշների անվտանգությունն ապահովելու և ի դեմս Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վերստեղծման, նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրելու հարցով:
ԹՄԻՀ վտարանդի կառավարության նկատմամբ վերաբերմունքը և դրա հետ բանակցելու ունակությունը հոյակապ «լակմուսի թուղթ» կլինի ճշտելու համար Բաքվի բռնապետի իրական ցանկությունը որևէ ժողովրդի անվտանգությունն ապահովելու և բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրելու առումով»։