ster-va.blogspot.com-ը գրում է. «Հունվարի 6-ին ԱԺ նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը Երևանի ակումբներից մեկում նշել է իր ծննդյան օրը։ Այս թեմայիմասին չէի գրի, եթե Ալենի ծնունդն ավելի շատ ինձ հարսանեկան ճոխ խնջույք չհիշեցներ, որին հրավիրված էինհայկական քաղաքական ու էստրադայի վերնախավի առաջին մեծության դեմքեր՝ Արամ mp3-ը, Արա Մարտիրոսյանը, Սրբուկը, իսկ հյուրերի շարքում էին քաղաքապետ Հայկ Մարությանը, Ազգային անվտանգության ծառայությանտնօրեն Արթուր Վանեցյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ հետ։
Հիմա անցնենք բուն թեմային։ Կա նման հասկացողություն՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»։ Երևի սրա մասինԱլեն Սիմոնյանն իշխանության անցնելուց հետո լրիվ մոռացել էր, որովհետև միանգամից պետք է բացառել, որչգիտեր․ չէ՞ որ ինքն ու իր թիմակիցները, դեռ ամիսներ առաջ ոչ մի առիթ չէին բաց թողնում, որպեսզի քննադատեիննախորդներին (երևի՝ արդարացիորեն) միևնույն երևույթի համար, որի կրողը հիմա իրենք են դարձել։ Զարմանում եմ՝ի՞նչ իմաստ ունի նման ցուցադրական խնջույք կազմակերպել, երբ երկրիդ ժողովուրդը դժվար է ապրում, իսկ դու, բեմիվրա կանգնած, հարուստ օլիգարխի պես ինքնամոռաց պարում ես։ Դա անընդունելի է այն ժամանակ, երբ ձեր թիմնիշխանության է եկել անընդհատ մատնացույց անելով, որ նախկին իշխանությունները դա էին անում, երբ տասնյակհազարավոր մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, ընդ որում՝ վերջին 10 օրերում Ալեն Սիմոնյանենց թիմը շատ ավելիշատ նմանօրինակ խնջույքների հոլովակներ ու լուսանկարներ շռայլեց, քան նախորդ իշխանությունները հասցրել էինանել 10 տարում։
Դուք գալիս էիք իշխանության որպես նոր որակ, որպես համեստության օրինակ, որպես ժողովրդի ցավն ուդժվարություները կիսող թիմ, իսկ այս դեպքում լրիվ հակառակն եք ապացուցում։ Կրկնում եմ՝ նախորդների դեպքումէլ դա ճիշտ չէր, բայց նախորդները գոնե փորձում էին որոշակի կոնֆիդենցիալություն ապահովել ու նվազագույնիհասցնել այդ քեֆերի դետալների հանրայնացումը, իսկ դուք դա էլ չեք անում։ Իհարկե, չենք հաշվելու, թե որքանգումար է ծախսել իր ծննդյան խնջույքի համար Ալեն Սիմոնյանը կամ որքանով է հղում արել իր կարգավիճակի վրա(իսկ դա անել նա շատ է սիրում), բայց այս տեսանյութը նայելուց հետո պարզապես ուզում ես ասել՝ մի քիչ չափավորեքձեզ և տեսած պահեք, առավել ևս, որ ոչինչ այդքան չի վնասում Նիկոլի վարկանիշին, ինչքան Ալեն Սիմոնյանի ու մյուսալենսիմոնյանների ցոփուշվայտ ավելորդություններն ու անհեթեթությունները»։