Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրեմն դպրոցն ավարտել եմ գերազանց, բազմաթիվ գովասանագրերով, ինստիտուտում առանց անբավարար ստանալու, բանակում ծառայել եմ սահմանապահ զորամասերում, ստացել եմ շնորհակալագրեր, մեդալներ, մասնակցել մարտական գործողությունների, որից հետո շնորհել են լեյտենանտ՝ սպայի կոչում, հետագայում դարձել եմ ավագ լեյտենանտ, մինչև 2009-ը եղել եմ պարտաճանաչ օֆիսային աշխատող, այնուհետև զբաղվել եմ գործարարությամբ, միշտ պարտաճանաչ վճարել եմ հարկերը, 2011-ից սկսել եմ մտքերս հանրայնացնել, պրոպագանդել գյուղատնտեսության ոլորտը, ցույց տվել հնարավորությունները, ռիսկերը, պրոպագանդել և պրոպագանդում եմ առողջ սնունդը, առանց քիմիկատների էկո գյուղատնտեսությունը, տարբեր հարթակներից խոսում, ներկայացնում եմ ոլորտի կարևորությունը, անհրաժեշտությունը, կատաղի պայքար եմ տարել ԳՁՕ սննդի արտադրության դեմ, բազմաթիվ ծրագրեր եմ իրականացրել բացառապես իմ հաշվին, որի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել եմ «Երախտագիտության» մեդալով, ստացել եմ մրցանակ նաև «լավագույն երիտասարդ ֆերմեր» անվանակարգում։
Չեմ ծխում, չեմ խմում, թմրանյութ չեմ օգտագործում և օգտագործել, նման պրոպագանդա երբեք չեմ արել, սեռական կողմնորոշումս նատուրալ է, ոչ մի աղջկա տուն չեմ քանդել, հոմոսեքսուալիզմի քարոզ չեմ տարել, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ, միշտ պահել եմ եկեղեցու շահերը (ոչ կրոնավորի), 1999 թվից առ այս պահը ՀՀԿ անդամ եմ, երբեք որևէ մեկի շահը չեմ սպասարկել, կողմ եմ եղել հեղափոխությանը, կողմ լինելով հեղափոխությունից հետո չեմ թռել կուսակցությունից, երբեք ոչ մի դիրքորոշում չեմ թաքցրել, ոչ մի տեսակի գրանտից, սուբսիդիայից, դոտացիայից երբևէ չեմ օգտվել, պետբյուջից գումար չեմ ստացել, պաշտոնս հասարակական հիմունքով է եղել, ոչ մի մութ, կասկածելի ուժի հետ գործարքի չեմ գնացել, կյանքում կազինոներում, սթիփ կլուբերում քարշ չեմ եկել, ոչ մի կրիմինալ սկանդալի մեջ չեմ եղել ու էսքանով հանդերձ երեկվա գրառմանս համար, սովորական կարծիքս փաստարկված ասելու համար՝ մի հսկա բանակ ինձ ազգի դավաճան են սարքում։ Սաղ մի կողմ Закар Ходжабагян-ը գրառում է արել շեշետել, որ եթե մարդ չի ընդունում, որ Ադամը դրախտում խոսել է հայերեն, ինքը հայատյաց է, կամ լիբերաստ։ Հինգ անգամ կրկնվող հարցիս, թե ըստ քեզ՝ ես ո՞ր մեկն եմ, տվեց լղոզված պատասխան, վերջում շատ ստիպելուց հետո ասաց, որ նախկինում տվել եմ Ադամի դրախտում հայերեն խոսելու մասին կարծիքս, ու չեմ էլ հիշում՝ ինչ եմ ասել։
Մի խոսքով՝ հարգելի ու սիրելի հայություն, եթե դուք որևէ փաստարկ կամ համոզմունք ունեք, որ դավաճան եմ, ասե՛ք բոլոր պարգև, նվեր, ի վերջո, զինորական կոչումս հանձնեմ հետ պետությանը, ներողություն խնդրեմ ազգից, կամ՝ գնամ ԱԱԾ-ում նստեմ ինքնախոստովանական ցուցմունքով, կամ՝ գնամ, մտնեմ Ագռավաքար լռեմ ընդմիշտ, մարդամեջ դուրս չգամ»։
Ուրեմն դպրոցն ավարտել եմ գերազանց , բազմաթիվ գովասանագրերով, ինստիտուտում առանց անբավարար ստանալու, բանակում ծառայել եմ…
Gepostet von Harutyun Mnatsakanyan am Dienstag, 8. Januar 2019