Արդեն առնվազն երկու հոգի հրաժարվել են Պենտագոնի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից: Այդ մասին գրել է Politico թերթը: Ինչպես հայտնում է հրատարակությունը, խոսքը վերաբերում է Հանրապետական կուսակցությունից նախկին սենատոր Ջոն Քայլին և պաշտոնաթող գեներալ Ջեկ Քիանին:
Նշվում է, որ 2016 թվականին Քիանն արդեն հրաժարվել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնից: Թերթը հավելում է, թե, քանի որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնն առավել հեղինակավորներից ու ազդեցիկներից մեկն է ԱՄՆ-ի վարչակազմում, Քայլի և Քիանի մերժումները «հատկապես զարմացնող են»: ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մեթիսը պաշտոնը թողել է հունվարի 1-ին՝ Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումից հետո Սպիտակ տանն ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով: Ավելի ուշ Պենտագոնը լքել են ևս մի քանի աշխատակիցներ: