Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը
Advertisement 1000 x 90

Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Amazon տեխնոլոգիական ընկերությունը կապիտալացման ցուցանիշով գերազանցել է բոլոր մրցակիցներին: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը: Amazon-ն առաջնությունը խլել է Microsoft-ից, որը նոյեմբերին առաջ էր անցել նախկին առաջատարից՝ Apple-ից:

Հունվարի 7-ին սակարկությունների փակման պահին Amazon-ի կապիտալացումը հասել է 797 մլրդ դոլարի: Microsoft-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է գրեթե 1 տոկոսով և իջել մինչև 784 մլրդ դոլար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ի բաժնետոմսերն էժանացել են մինչև 2017 թվականի հուլիսից ի վեր նվազագույն ցուցանիշ:



Նման նյութեր