«Հանրային» ռադիոյի տնօրենի մրցույթ հայտարարված չէ. հեռուստառադիոխորհրդում չգիտեն, թե մրցույթ երբ կլինի. armtimes.com
Advertisement 1000 x 90

«Հանրային» ռադիոյի տնօրենի մրցույթ հայտարարված չէ. հեռուստառադիոխորհրդում չգիտեն, թե մրցույթ երբ կլինի. armtimes.com

Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար դեռեւս մրցույթ չի հատարարվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից:

Հարցին՝ երբ է հայտարարվելու մրցույթը, հեռուստառադիոընկերության խորհրդից փոխանցեցին, որ մյուս երկուշաբթի՝ հունվարի 14-ին, նոր պարզ կլինի:

Այս պահին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պարտականություններն իրականացնում է ֆինասական գծով փոխտնօրեն Երվանդ Պողոսյանը։

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին:

Հիշեցնենեք, որ դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:

Նրանց խոսքով՝ ռադիոյում ստեղծագործական ժողովները, եթերը համակարգող խորհուրդները վաղուց արդեն հուշ են դարձել: Ամեն ինչ արվում է թաքուն, հանկարծակի եւ անքննելի: Նրանց համբերության բաժակը լցվեց վերջերս առանց պատճառների՝ ռադիոյի որոշ հմուտ հեղինակ-աշխատակիցներին աշխատանքից հեռացման ծանուցագրեր հանձնելուց հետո:

Ռադիոյի աշխատակիցների փոխանցմամբ՝ գործընթացը սկսվել էր «Առավոտ լուսո» ծրագրից ու չէր ավարտվում, եւ դեռ հայտնի չէր, թե քանի մարդ է կրճատվելու։ Մարկ Գրիգորյանն աշխատակիցների մի մասին ազատել էր աշխատանքից՝ պատճառաբանությամբ, որ նոր «ձայներ» են պետք։ Նոր աշխատակիցները, որոնց հետ պայմանագրեր են կնքվել, անհամեմատ բարձր աշխատավարձ են ստանում, քան հները։ Տարբերությունը մոտ 50-100 հազար դրամ է։

Աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու բոլոր խնդրանքներին Մարկ Գրիգորյանը պատասխանել էր, որ գումար չունի։ Ի դեպ, տնօրենի 1 մլն 500 հազար դրամ աշխատավարձը եւս ապշեցրել է ռադիոյի բոլոր հին աշխատողներին։

armtimes.com