Ուսումնասիրելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի կենսագրությունը`պարզվեց, որ նախքան թաղապետի պաշտոնը զբաղեցնելը` Կարապետյանը «գործազուրկ» է եղել, ասել է, թե ոչ մի տեղ չի աշխատել: ArmLur.am-ը պարզաբանում ստանալ փորձեց հենց Դավիթ Կարապետյանից:
-Պարոն Կարապետյան, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում Ձեր կենսագրական տվյալներում բացակայում է աշխատատեղերի հետ կապված հատվածը: Կասե՞ք`ինչն է պատճառը:
– Ես նախկինում ոչ մի տեղ չեմ աշխատել, ես բիզնեսով եմ զբաղվել:
-Մասնավորապես, Ձեր կենսագրական տվյալներում նշված է, որ աշխատել եք շաուրմայանոցում…
-Այո, ես ունեմ օբյեկտ` սննդի կետ, բժշկական սարքերի վաճառքով եմ զբաղվել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: