Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լենա Նազարյանն ասում է` մեզ ասում են անփորձ, այո, մենք լինելով երիտասարդ ընդդիմադիր գործիչներ, զրկված ենք եղել պետական ապարատում պաշտոններ զբաղեցնելուց:
Լենա Նազարյան, իսկ հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է: Թե՞ հիմա բացվում է մի նոր դուռ՝ նախկին ընդդիմադիր գործիչներին հնարավորություն եք տալու պետական ապարատում պաշտոններ զբաղեցնել:
Հ.Գ. Քանի՞ ընդդիմադիր գործիչ կա այսօր պետական համակարգում աշխատող։ Ով տեղից ցատկել է՝ քծնել «ընդդիմություն» անվան տակ, տնտղել ու տեղավորել եք… հիմա ես ինչպե՞ս հավատամ ձեր անկեղծությանը։ Թե՞ քծնելու համար նախատեսված խաղասենյակներ կան, որտեղ հատուկ ծառայություն մատուցողները իրենց ուրույն տեղը գտնում են… խմբավորումների մասին չասեմ, որովհետև լավ գիտեմ՝ ինչ բան է խմբակային «կատարումները», որոնք իրենց շուստրիությունը համարել են՝ ընդվզում, հանուն արդարության։
Իսկ եթե ձեզնից ու ձեր շուրջիններից անդին մարդ չկա, ուրեմն դուք հասել եք ձեր երազանքների աթոռներին…»:
Լենա Նազարյանն ասում է` մեզ ասում են անփորձ, այո, մենք լինելով երիտասարդ ընդդիմադիր գործիչներ, զրկված ենք եղել, պետական…
Gepostet von Արթուր Հայրապետյան am Montag, 14. Januar 2019