Տարեսկզբի առաջին աշխատանքային օրվա ավարտից հետո Երևանի քաղաքապետարան էր այցելել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման էր մասնակցել:
Տոնական օրերին սոցիալական ցանցերում քննադատության թիրախը Երևանի քաղաքապետարանն էր, գլխավոր թեման՝ բնակելի շենքերի հարակից տարածքներում կուտակված աղբը:
Համացանցը ողողած աղբակույտերի լուսանկարներն օրեր շարունակ քաղաքային իշխանության ներկայացուցիչների հումորի ու վրդովմունքի թեման էին: Լուսանկարներն ու քաղաքացիների դժգոհությունները անհարկի շահարկումներ որակեցին իշխանության ներկայացուցիչները, հակադարձելով՝ 24-ժամյա ռեժիմով են տոնական աղբից մաքրել մայրաքաղաքը: Իսկ երեկ ուշ երեկոյան քաղաքապետարան է այցելել վարչապետի պաշտոնակատարը, հանդիպել թիմակիցներին:
Դրան գումարվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատի փլուզումը,ինչն էլ առաջացրել էր վարչապետի վրդովմունքը:
hayeli.am-ի ունեցած տեղեկություններով հենց այս խնդիրրներն էին եղել վարչապետի այցի պատճառը,ինչից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարականի դիմում է գրել,սակայն վարչապետն այն չի մակագրել: