«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն է նշանակվել Կորյուն Խաչատուրյանը։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունից, նա գլխավորելու է Հիմնադրամի երևանյան գրասենյակի թիմի աշխատանքը՝ ապահովելով կազմակերպության առանցքային ծրագրերի իրագործումը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը և ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում։
«Մեծ ոգևորությամբ եմ միանում ՔՈԱՖ-ին այս կարևոր ժամանակահատվածում։ Նախորդ 15 տարիների ընթացքում Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ մեծ գործ է արվել։ Հայաստանի երեխաները լավագույնին են արժանի, և մենք հենց այս գործին ենք կոչված՝ միշտ ձգտելով կատարելության»,- ասում է Կորյուն Խաչատուրյանը։
Նորանշանակ գործադիր տնօրենը անմիջապես հաշվետու է ՔՈԱՖ-ի հիմնադիր, դոկտոր Գարո Արմենին։ Դ-ր Արմենը կրկին կմիանա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան հոգաբարձուների խորհրդին։
«Մենք վստահ ենք, որ տեխնոլոգիայի տիրապետման ու նորարարության շնորհիվ կառուցվելու է ուժեղ համայնք, գրանցվելու է տնտեսական աճ, և առաջընթաց է ապահովվելու մեր շահառու համայնքներում իրագոծվող ծրագրերի համար,- նշում է ՔՈԱՖ-ի հիմնադիր Գարո Արմենը։- Հետամուտ լինելով 2018 թվականի գալա-դրամահավաքին հանգանակված 4 միլիոն ԱՄՆ դոլարին՝ մենք բազմաթիվ անելիքներ ունենք ու հաշվետու ենք դրա համար։ Ուրախ եմ, որ Կորյունը՝ իր անցած ճանապարհով ու հաջողություններով, միանում է ՔՈԱՖ-ի մեր թիմին և օգնելու է իրականացնել հաջորդ սերնդին զորավիգ լինելու հավակնոտ առաքելությունը»։