Ջիմ Ջարմուշն ասում է…
Advertisement 1000 x 90

Ջիմ Ջարմուշն ասում է…

Կյանքի գեղեցկությունը ոչ թե մեծ իրադարձությունների, այլ մանրուքների մեջ է:

Եթե որևէ մեկը ձեզ ասում է, թե կյանքում միայն մեկ ճանապարհ կա և դա իրենց ճանապարհն է, ֆիզիկապես և հոգեպես նրանից որքան հնարավոր է հեռու փախչեք:

Դժվար է ինքդ քեզ կորցնել, եթե չգիտես, թե ուր ես գնում:

Օրիգինալ ոչինչ էլ չկա. ձեզնով արեք այն ամենն, ինչ ոգեշնչում է ձեզ, և այն ամենն, ինչ սնում է ձեր երևակայությունը:

Ֆիլմեր նկարահանելիս ես միշտ սկսում եմ ոչ թե սյուժեից, այլ կերպարից, և շատ քննադատներ պնդում են, որ ակնհայտորեն ֆիլմերիցս սյուժեն բացակայում է, սակայն ես կարծում եմ, որ դրանք, այնուամենայնիվ, ունեն սյուժե, բայց ուզում եմ հավելել, որ ինձ համար սյուժեն առաջնային չէ. ինձ համար առաջնայինը կերպարներս են:

Վերցրու միայն այն, ինչն ուղղակիորեն խոսում է ներսիդ հետ: Եթե այս սկզբունքով շարժվես նաև աշխատանքումդ, այն իրական կլինի: Իրական լինելն անգնահատելի է, օրիգինալ լինելը՝ գոյություն չունեցող երևույթ:

70-80-ականներն իրապես հետաքրքիր ժամանակներ էին Նյու Յորքի համար, և երաժշտական տեսարանները նույնպես հետաքրքիր էին նայվում, քանի որ քեզնից չէր պահանջվում վիրտուոզ լինել, որ երաժշտություն ստեղծես. կարևոր էր ուղղակի այն, թե ինչպես ես արտահայտում զգացմունքներդ:

Լավ դերասանություն անելն իրականում լավ արձագանքելն է. դու ոչ թե փորձում ես ինչ-որ բան արտահայտել, այլ կերպարդ արձագանքում է այս կամ այն իրավիճակին: Գիտեք, ես չեմ սիրում դերասանություն ասվածը:

Այս աշխարհը թախծոտ և գեղեցիկ, շատ գեղեցիկ աշխարհ է:

Ես սկսել եմ աշխատել ընկերներիս հետ և դա շարունակական բնույթ է կրում:

Ես սիրում եմ կրկնությունը, բայց ես իսկապես, իսկապես սիրում եմ նաև փոփոխությունները, այն համաժամանակյա իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, երբ դու դրանց մասին չես մտածում:

Ինչ-որ չափով ես ինձ ֆեմինիստ եմ համարում:

Փորձի ժամանակ սխալներ չեն լինում, միայն առաջընթաց, որը քեզ կատարելագործում է:

Եթե կյանքը սյուժե չունի, ինչո՞ւ պետք է ֆիլմերը կամ հորինվածքը սյուժե ունենա:

Երաժշտությունն ինձ համար արվեստի ամենագեղեցիկ ձևն է, և ես սիրում եմ կինոն, քանի որ այն շատ կապված է դրա հետ: Դու կարող ես ուղղորդել այն… Գեթ մեկ րոպե պատկերացրեք աշխարհն առանց երաժշտության: Այդժամ ես կասեմ. «Ընկեր, ինձ ատրճանակ տուր, լա՞վ»:

Բոլորդ պետք է իմանաք, որ երբ ես ավարտում եմ ֆիլմի նկարահանման աշխատանքները, երբ այն  վերջնական տեսքի է գալիս և էկրաններ է բարձրանում, ես չեմ դիտում այն:Ես հետ նայել չեմ սիրում, չեմ սիրում դրանց մասին խոսել: Եվ պարզապես խորասուզվում եմ հիշողությանս մեջ, հիշում եմ ամբողջ ընթացքը, քանի որ տանել չեմ կարողանում նստել և սեփական ֆիլմերս դիտել:

Երբ փորձում եմ ինչ-որ բան պատկերացնել, պարզապես հիշում եմ որոշ դերասան-դերասանուհիների, որոնց կհամապատասխաներ իմ այս կամ այն կերպարը, կամ ինչ-որ վայր եմ պատկերացնում, որտեղ կցանկանայի նկարահանումներ անել:

Կար ժամանակ, երբ ես ցանկանում էի գրող դառնալ, բայց երբ հետ եկա Նյու Յորք, ու երաժշտությամբ զբաղվեցի, ի զարմանս ինձ հայտնաբերեցի, որ գրելաոճս քիչ-քիչ դեպի կինոն է շարժվում:

Ես ամբողջովին ինտուիտիվ մարդ եմ, ես չեմ սիրում վերլուծություններ անել:

Ես միշտ, միշտ էլ սիրել եմ ֆիլմերը: Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում գրականություն եմ սովորել, ավելի ուշ կես տարով մեկնել Փարիզ և ավելի ուշ հասկացա, որ պետք է այնտեղ մնամ:

Ես կարծում եմ, որ կարոտախտով տառապում ես միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան ես կորցրել:

Կինոյի գեղեցկությունը նրանում է, որ դու խորասուզվում ես դրա մեջ, դու կինոյի մասին ոչինչ չգիտես, և մուտք ես գործում քեզ համար բոլորովին նոր, անծանոթ մի աշխարհ և այդ աշխարհում կախարդանք կա:

vnews.am