ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 17-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերվել է 44-ամյա Սամվել Հ.-ն:
Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, նա 2018 թ. մայիսի 31-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով:
Սամվել Հ.-ն գտնվում էր ստացիոնար բուժման մեջ և, ըստ բժշկի տեղեկանքի, ենթակա չէ տեղափոխման: