«112 Украина» հեռուստաալիքի փոխանցմամբ, Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հեռանում է Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնից,- հայտնում է lenta.ru-ն:
«Ես որոշել եմ հրաժարական տալ և սկսել պայքարի նոր փուլ: Ես հուսահատ չեմ: Թող հույս չունենան, որ հաղթեցին ինձ: Ես այն զինվորներից եմ, ով գնում է այնքան, ինչքան կարողանում է, իսկ հետո այնքան, որքան անհրաժեշտ է, այնքան, մինչև ազատի Ուկրաինան կաշառակերության կեղտից»: Մանրամասները՝ տեսանյութում: