«Այդ դասը Նիկոլը լավ գիտի… Սա է այդ պարգևավճարների իմաստը և դա ընդամենն առաջին ծիծեռնակն է»
Advertisement 1000 x 90

«Այդ դասը Նիկոլը լավ գիտի… Սա է այդ պարգևավճարների իմաստը և դա ընդամենն առաջին ծիծեռնակն է»

Քաղաքական մեկնաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարզպետների, նրանց տեղակալների, տեղակալների օգնականների, քարտուղարների, քարտուղարների օգնականների պարգևատրման հարցն ինձ հետաքրքրում է ոչ թե դրա օրինական, բարոյական, կամ արդարացի լինելու, այլ այդ երևույթի խորքային իմաստի առումով:

Իշխող, նոր ձևավորվող խմբավորումը ժողովրդից ստացել է այն ամենը, ինչը հնարավոր էր ստանալ` վստահություն, իշխանություն և ձայներ: Այլևս ստանալու ոչինչ չունի, գոնե մոտակա 5 տարում (իրենց կարծիքով): Հիմա նրանք այլ խնդիր են լուծում: «Թիմը» իշխանության է եկել Նիկոլի ցուցակով և դրա համար պարտական է նրան, սակայն այլևս Նիկոլն է նրանց պարտական լինելու իշխանությունը 5 տարի պահելու համար: Նիկոլը համաժողովրդական ընտրությամբ ընտրված նախագահ չէ` ընդամենը վարչապետ է և ցանկացած պահ կարող է այդ աթոռը կորցնել:

Կորցնելով ժողովրդի վստահությունը, նա մնում է խորհրդարանի կոճակների հույսին և այդ ժամանակ ամեն մի «կոճակ» իրեն իրական իշխանություն կզգա և քանի որ գործող իշխանությունն ապագաղափարական և ապաքաղաքական է, ապա նրանց պետք է մի բան միավորի և այդ միավորող բանը անձնական շահն է: «Կոճակներից» բացի, Նիկոլը փոխկապակցված է կառավարության ապարատի հետ, որը կարող է իրեն աջակցել, կարող է և սաբոտաժի ենթարկել, ինչը պատահեց Սերժ Սարգսյանի հետ: Այդ դասը Նիկոլը լավ գիտի:

Աղքատ երկրում այդ շահը մյուսների շահին հակասում է և մյուսների հաշվին է` ռեսուրսները սահմանափակ են: Մյուսները լայն զանգվածներն են:

Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը: Սա է այդ պարգևավճարների իմաստը և դա ընդամենն առաջին ծիծեռնակն է»:

Մարզպետների, նրանց տեղակալների, տեղակալների օգնականների, քարտուղարների, քարտուղարների օգնականների պարգևատրման հարցն ինձ…

Gepostet von Stepan Danielyan am Montag, 21. Januar 2019



Նման նյութեր