«Իրենք անկեղծ հավատում են, որ ոչ թե օտարերկրյա գործակալների կողմից տապալված սահմանադրական կարգի շահառուներն են, այլ փայլուն, ազգանվեր հեղափոխականներ»
Advertisement 1000 x 90

«Իրենք անկեղծ հավատում են, որ ոչ թե օտարերկրյա գործակալների կողմից տապալված սահմանադրական կարգի շահառուներն են, այլ փայլուն, ազգանվեր հեղափոխականներ»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մուննաթի իր բաժինը բոլորիս տրամադրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Նա մեզ հայտնեց, որ իրենք առանց հանգստյան օրերի, օրական 12-14 ժամ աշխատում են՝ ակնարկելով, որ մենք այդ մեծահոգի մարդկանց սխրանքն անտեսում ենք ու կակոյ նիբուծ պարգևավճարներ ենք քննարկում: Այսինքն՝ մենք փոխանակ գոհ լինենք, որ իրենք առհասարակ գործի են գնում, հլը մի բան էլ բողոքում ենք:

Դեբիլների ապստամբության առաջամարտիկները բնականաբար մի պարզ բան չեն կարում հասկանան: Եթե իրենց այդ 12-14 ժամ «չարչարանքի» արդյունքում ՈՐԵՎԷ դրական արդյունք լիներ, մարդիկ նորմալ կնայեին պարգևավճարներին, որտև պարգևավճարը հենց դրա համար է՝ արդյունքն ապահոված մարդուն խրախուսելու համար է:

Մինչդեռ կես միլիոնից ավել փող ստացող «խեղճ» մարզպետների աշխատանքը չի գնահատվել՝ նույնիսկ նախկինում հաստատված հստակ ցուցանիշներով: Պարզապես չի գնահատվել: Որտև գնահատելու ՈՐԵՎԷ բան չկա: Չկա ոլորտ, որտեղ կտրուկ հետընթաց չի արձանագրվել: Որ կարենային վիճվարչությունը փակել, դա էլ կանեին:

Իսկ գլոբալ առումով խնդիրը նրանում է, որ էս «հանճարները» մնացել են իրենց իսկ քարոզչության տակ: Իրենք անկեղծ հավատում են, որ ոչ թե օտարերկրյա գործակալների կողմից տապալված սահմանադրական կարգի շահառուներն են, այլ փայլուն, ազգանվեր հեղափոխականներ: Մեկ-մեկ երբ մտածում եմ, թե սրանց վերջն ինչ ա լինելու, նույնիսկ մեղքս գալիս են, բայց դա շատ ակնթարթային է լինում…

Հ.Գ. Միակ բանը, որ դուք ֆիզիկապես կարող եք 12-14 ժամ անել դա ֆեյքերով մարդկանց ստատուսների տակ քֆուրներ գրելն է։ Ուրիշ բանի ունակ չեք դուք: Հանգիստ նստեք տեղներդ մինչև ձեր հերթը գա»:

Երեկ, մուննաթի իր բաժինը բոլորիս տրամադրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Նա մեզ հայտնեց, որ իրենք առանց հանգստյան…

Gepostet von Artur Danielyan am Dienstag, 22. Januar 2019



Նման նյութեր