Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում. Ստեփանծմինդա-Լարսը բաց է
Advertisement 1000 x 90

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում. Ստեփանծմինդա-Լարսը բաց է

Փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Սևանի, Հրազդանի, Կոտայքի, Գավառի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում ձյուն է տեղում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:



Նման նյութեր