Վրացականացված հայկական եկեղեցիները Թբիլիսիում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վրացականացված հայկական եկեղեցիները Թբիլիսիում

Զբոսավար Մարիամ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցի: Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցի, վրացական անվանումը՝ Ներքին Բեթղեհեմ, վրացականացված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Սոլոլակ թաղամասում:

Եկեղեցին կառուցվել է ազնվական Բեհբության իշխանական տան ներկայացուցիչները: Վերջիններիս միջոցներով այն հետագայում վերանորոգվել է։ Նորոգման աշխատանքներ են իրականացրել նաև եկեղեցու մայրապետները:

Վրացականացման գործընթացն սկսվել էր 1980-ական թվականների կեսերից։ Տարիների ընթացքում եկեղեցուց հեռացվեցին հայկական առաքելական դավանանքի բոլոր նշանները. քանդվեցին խորանի բարձր բեմը, շքամուտքն ու զանգակատունը, պատերից պոկվեցին և հեռացվեցին խաչքարերը, քերվեցին հայկական արձանագրությունները, որմնանկարների վրա ստեղծվեց վրացական արնամենտներով որմնանկարների շերտ, եկեղեցու տարածքում գտնվող տապանաքարերն ու դամբարանները տեղահան արվեցին և հեռացվեցին: Եկեղեցու պատուհաններ փակվեցին աղյուսից շարված պատով»: