Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին շրջանում սթերսային վիճակով պայմանավորված՝ կարևոր բան եմ մոռացել պատմել: Ժամեր շարունակ չէի կարողանում որպես դիմող կողմ իմանալ՝ մերժել են Մհերի հարցը (խոսքը Մհեր Ենոքյանի մասին է:- խմբ), թե բավարարել: Չնայած հունվարի վերջին 3 օրերին Աղաջանովների հանգստությունը ինձ հուշում էր՝ նրանք արդեն տեղեկացվել են հատուկ իրենց համար ապօրինի արտահոսք ապահովող նույն աղբյուրից, որ մերժվել է ներումը:
Ինչևէ, արդարադատության նախարարությունից չէին տրամադրում ինձ նախագահի հրամանագրի քաղվածքը՝ ասելով, թե միայն դատապարտյալը, այսինքն՝ Մհերը կարող է տեղեկացվել, ըստ օրենքի: Գնացի տուն, բերեցի Մհերի տված լիազորագիրը, որի համաձայն, իր շահերը կարող եմ ներկայացնել բոլոր օղակներում, անգամ ստորագրել իր փոխարեն, նոր միայն ստացա քաղվածքը: Իսկ արտահոսք անելիս օրենքի, կարգի, օրինականության ու մարդու իրավունքի իրացման մասին որևէ մեկը չհիշեց»:
Վերջին շրջանում սթերսային վիճակով պայմանավորված՝ կարևոր բան եմ մոռացել պատմել: Ժամեր շարունակ չէի կարողանում որպես…
Gepostet von Zaruhi Mejlumyan am Sonntag, 10. Februar 2019