Զարմանալի դեպք. առանց ուղեղի ծնված երեխան ապրել է եւ ուղեղ «աճեցրել»
Advertisement 1000 x 90

Զարմանալի դեպք. առանց ուղեղի ծնված երեխան ապրել է եւ ուղեղ «աճեցրել»

Նոյը ծնվել է ուղեղի 2 տոկոսով։ Ոչ ոք չէր հավատում, որ նա կապրի, բայց այսօր նա 6 տարեկան է, իսկ գրեթե գոյություն չունեցող ուղեղը նա «աճեցրել» է հատուկ մարզումների օգնությամբ։

Երբ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ պտուղը լուրջ բնածին արատ ունի, բժիշկները նրա մորը՝ բրիտանուհի Շելի Ուոլին խորհուրդ տվեցին ընդհատել հղիությունը։ Նրանք քանիցս նախազգուշացրին կնոջը եւ երեխայի հորը՝ Ռոբին, որ նորածինը ողնաշարի ճեղքվածք ունի, որի դեպքում ապրելու շանս գրեթե չկա։

Բայց Շելին եւ Ռոբը, որոնք երկու երեխա ունեին, որոշեցին պահել երեխային։

«Կարծում եմ, երիտասարդ զույգերը, որոնց առաջարկում են նման տարբերակ, հեշտությամբ տեղի են տալիս բժիշկների հորդորներին,- ասել է Շելին։- Մենք արդեն տարիքով ենք եւ փորձեցինք դրական մտածել, ուստի Նոյին ծնվելու հնարավորություն տվեցինք»։

Երեխայի ծննդից հետո բժիշկներն ասացին, որ նա չի կարողանա տեսնել, լսել, խոսել եւ ուտել, բայց ընտանիքը չհուսահատվեց եւ մանկանը տարավ Ավստրալիայում գտնվող ուղեղի մարզման ռադիկալ կենտրոն։ Ժամանակի ընթացքում Նոյը սովորեց նստել առանց կողմնակի օգնության եւ անգամ փորձեց զբաղվել սերֆինգով։

Մասնագետների համառ աշխատանքի եւ բազմաժամյա պարապմունքների շնորհիվ Նոյի ուղեղը երեք տարեկանում աճեց եւ հասավ 80 տոկոսի (նորմալ չափի համեմատ)։ Հիմա երեխան վեց տարեկան է, ցանկանում է սովորել քայլել, շարունակել զբաղվել սերֆինգով եւ օրերից մի օր դահուկ քշել։

Ի դեպ, հետաքրքիր է, որ Նոյը ծնվել է 11-րդ ամսվա 11-րդ օրվա ժամը 11-ին։

news.am



Նման նյութեր