Մենք երկար տարիներ ենք սպասել. Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարությունը
Advertisement 1000 x 90

Մենք երկար տարիներ ենք սպասել. Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարությունը

Մարտի 1-ին երթ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը մեզ` մարտի 1-ի զոհերի հարազատներիս հույս է տալիս, որ վերջապես, մարտիմեկյան ոճրագործությունից 11 տարի անց կատարվում են հստակ քայլեր այդ հանցագործության բացահայտման և մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն են տարածել մարտի 1-ի զոհերի հարազատները:

Հայտարարությունում նաև ասվում է.

«Մենք երկար տարիներ սպասել ենք, որ կգա այն օրը, երբ մեր հարազատներին սպանողները կկանգնեն արդարադատության առաջ և պատասխան կտան օրենքի ամբողջ խստությամբ: Նոր իշխանությունը մինչ այս պահը կատարել է անհրաժեշտ քայլեր, դրսևորել է կամք մեր տարիների պահանջը կատարելու համար: Գտնում ենք, որ Մարտի 1-ին պետական մակարդակով կազմակերպած երթը այդ ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է, որը կունենա իր տրամաբանական շարունակությունը:



Նման նյութեր