Կանադայի կառավարության կայքի՝ ներգաթի հարցերին նվիրված բաժինը չի բացվել ամբողջ գիշեր, որի ընթացքում տեղի էին ունենում ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին այս մասին հայտնել Է Mashable պորտալը:
Հրապարակման հեղինակների կարծիքով՝ դրա պատճառն այն միլիոնավոր ամերիկացիների ակտվիությունն է, որոնք, հետևելով քվեարկության նախնական արդյունքներին և հասկանալով հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի իրական լինելը, սաստիկ վախեցել են այդ հեռանկարից և սկսել փրկություն փնտրել հարևան Կանադայում:
Twitter-ում Mic միկրոբլոգի տվյալներով՝ վերջին չորս ժամվա ընթացքում նաեւ աճել է «ինչպես տեղափոխվել Կանադա» բառերով հարցումների թիվը Google-ում: