«Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե լուռ մնար, Նիկոլ-Լևոն կապի մասին խոսակցությունները գուցե մարեին. Իր այս հերքումով այդ խոսակցությունները նոր իմպուլս ստացան»
Advertisement 1000 x 90

«Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե լուռ մնար, Նիկոլ-Լևոն կապի մասին խոսակցությունները գուցե մարեին. Իր այս հերքումով այդ խոսակցությունները նոր իմպուլս ստացան»

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԼՏՊ-ն, եթե լուռ մնար, Նիկոլ-Լևոն կապի մասին խոսակցությունները գուցե մարեին։ Իր այս հերքումով այդ խոսակցությունները նոր իմպուլս ստացան։

Հոգեզավակը չգիտեմ, բայց ակնհայտ փաստ է, որ Նիկոլը, իր նման շատ֊շատերի պես, տարիներ շարունակ զգալի չափով եղել է ԼՏՊ-ի գաղափարական ազդեցության ներքո։

Այն, որ որպես լրագրող կայանալու փուլում Նիկոլը իշխանության քննադատ է եղել որոշ հարցերում, դեռ չի նշանակում, որ նա ԼՏՊ-ից չի ժառանգել, օրինակ, «անկախ Արցախ» բեմականացնելու մարտվարությունը, որը նորից փորձում է փաթաթել մեր վզին։ Բացի այդ, այդ տարիներին բուն ընդդիմությունը ոչնչացված էր և պայքարը գնում էր ՀՀՇ֊ի տարբեր թևերի միջև։ Լրագրողներն էլ մի թևին քննադատելիս երբեմն մյուս թևի շահերից էին խոսում, որոնք բոլորն էլ գաղափարապես հհշ֊ական էին։

Այն, որ Նիկոլը 2013-ին նեղացավ ԼՏՊ-ից, երբ նա ՀԱԿ-ի ղեկավարությունը վստահեց Զուրաբյանին, այլ ոչ թե իրեն, բոլորս տեսանք՝ դա շատ լավ արտացոլվում էր իրենց խմբակցության գործունեության վրա։ Բայց այդ կոնֆլիկտը հաստատ տարածք հանձնել-չհանձնելու մասին չէր։

Միաժամանակ փաստ է, որ երբ Նիկոլը որոշեց սեփական կուսակցությունը ստեղծել, դրա ծրագիրը շարադրելիս որոշեց հակադրվել ամեն ինչ հանձնելու լևոնականությանը և որդեգրել ավելի ժողովրդահաճ մոտեցում, որը ԼՏՊ-ն կարող էր նույնիսկ ազգայնականություն որակել։ Այսօր էլ Նիկոլը դա անում է՝ հայտարարելով, որ «տարածքները չեն կարող հանձնվել խաղաղության դիմաց», սակայն անգամ այստեղ մատնում է, որ դեռ մասամբ լևոնական ազդեցության ներքո է, քանի որ միայն ԼՏՊ-ն էր տարածքները հանձնում խաղաղության դիմաց, իսկ Մինսկի խմբի շրջանակներում տարածքների հանձնումը քննարկվում է ոչ թե խաղաղության, այլ կարգավիճակի և անվտանգության երաշխիքների դիմաց։ Սրանից պարոն վարչապետը դեռ չի հրաժարվել։

Ուստի կարծում եմ, ՆԻկոլ-ԼՏՊ կապի մասին հերքումը մարդիկ ուզում են լսել ոչ թե քաղաքական դիակ Լևոնից, այլ Նիկոլից, բայց ոչ թե դատարկ խոսքերով, այլ հենց որևէ պարագայում, այդ թվում կարգավիճակի և անվտանգության դիմաց, տարածք չհանձնելու պարտավորության տեսքով, ինչպես նաև ազատագրված տարածքների բնակեցման լայնածավալ ծրագրեր գործարկելու և արցախաբնակ ՀՀ քաղաքացիների համապետական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը վերականգնելու տեսքով։
Սպասենք»։

ԼՏՊ֊ն, եթե լուռ մնար, Նիկոլ֊Լևոն կապի մասին խոսակցությունները գուցե մարեին։ Իր այս հերքումով այդ խոսակցությունները նոր…

Gepostet von Արմեն Աղայան am Samstag, 23. Februar 2019