Ռոման Դանեղյանի գրառումը.
«Էնքան ենք լսել,որ լավ, լավ, լավ, լավ քոնթենթ ա պետք ստեղծել, որ ժամանակի ընթացքում լավ քոնթենթի նկարագիրը մի քիչ անհասկանալի ա սկսում դառնալ շատ մարդկանց համար։
Իմ պատկերացմամբ լավ քոնթենթը միայն էդ դեպքում ա կոչվում լավ, եթե ինքը լսարանի կոնկրետ մասի համար կոնկրետ խնդիր ա լուծում։
Ու լավ քոնթենթը պետք չի տիեզերական տարբեր տարբեր եղանակներով գովազդել ու տարածել, որ ինքը տարածվի ու մարդիկ իմանան դրա մասին։
Պիտի էնպես սարքել իրեն հենց սկզբից, որ երբ ինչ-որ մարդու անհրաժեշտ լինի, ինքը կարողանա շատ հեշտ գտնել»:
#լավՔոնթենթ