Սա ոչ այլ ինչ է քան աղետ, որ շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ. Հովհաննես Ավետիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սա ոչ այլ ինչ է քան աղետ, որ շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ. Հովհաննես Ավետիսյան

Մշտական բնակչության թիվը ըստ ԱՎԾ տվյալների 2018-ի վերջի դրությամբ նույնպես նվազել է: Սա էլ ավելի աղետալի է դառնում, երբ այս նվազումը տեղի է ունենում աշխատունակ բնակչության թվի նվազման հաշվին (ենթադրում եմ` սրանք աշխատանքի համար արտագաղթողներն են): Իսկ սրա հետ զուգահեռ աճում են աշխատունակ տաիրքից ցածր և աշխատունակ տարիքից բարձր քաղաքացիների թիվը (հավանաբար «լքված» ծերերն ու երեխաները):

2018-ի տվյալները, ըստ աշխատունակ տարիքի դեռ առկա չեն, միայն 2018-ի ընդհանուր թիվն է հրապարակվել:

Հ.Գ.

Սա այն ցուցանիշներից է, որ իմ համոզմամբ առաջնային պետք է լինի ցանկացած կառավարության օրակարգում, սրա համեմատ ՀՆԱ և այլ տնտեսական ցուցանիշները իրականում երկրորդային են: Մարդիկ են տնտեսության և պետության հիմքն ու շարժիչ ուժը և հետևաբար սա գլխավոր օրակարգային ցուցանիշ պետք է դիտարկվի:

Հ.Հ.Գ.

Առաջիկայում ավելի մանրամասն վերլուծություն կանեմ այս թեմայով:



Նման նյութեր