«2018-ի ապրիլի 23-ին ցնծացողների կեսն այսօր հուսալքության մեջ է». Արծրուն Պեպանյան
Advertisement 1000 x 90

«2018-ի ապրիլի 23-ին ցնծացողների կեսն այսօր հուսալքության մեջ է». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացնենք այսպիսի բան. ժողովրդական հուզումների արդյունքում Կարեն Դեմիրճյանի հեռանալու օրը պետականորեն հռչակած լինեինք Քաղաքացու օր: Ինչ խայտառակ վիճակի մեջ կհայտնվեր տաս տարի անց նրան հետ կանչող քաղաքացին:

Կամ պատկերացրեք Տեր-Պետրոսյանի հեռանալու օրը, ինչը ընդունվեց ժողովրդական խանդավառ ցնծությամբ, հռչակվեր Քաղաքացու օր: Ինչ խայտառակ վիճակում կլինեին նրա անունը տաս տարի անց որպես փրկիչ վանկարկողները:

2018-ի ապրիլի 23-ին ցնծացողների համարյա կեսն այսօր հուսալքության, վհատության մեջ է: էն մյուս կեսին էլ նույն բախտը կսպասվի, եթե իշխանությունները երկրի բուն խնդիրները ճանաչելու և լուծելու փոխարեն էյֆորիայի մեջ շարունակեն գտնվել…

Քաղաքացին կքված է երթուղայիններում: Նրա մեջքը շտկեք նրա համար տոն հռչակելու փոխարեն»:

Պատկերացնենք այսպիսի բան.ժողովրդական հուզումների արդյունքում Կարեն Դեմիրճյանի հեռանալու օրը պետականորեն հռչակած լինեինք…

Gepostet von Պեպանյան Արծրուն am Samstag, 2. März 2019



Նման նյութեր