«Հիմա ի՞նչ եք եկել ու ֆեյսբուքում սրբակենցաղ պուրիտանի ճառեր կարդում, իբրև թե դատապարտում են մարդիկ,դատապարտելու բան լինի դատապարտեք չէ՞, մենակ դատապարտեք»
Advertisement 1000 x 90

«Հիմա ի՞նչ եք եկել ու ֆեյսբուքում սրբակենցաղ պուրիտանի ճառեր կարդում, իբրև թե դատապարտում են մարդիկ,դատապարտելու բան լինի դատապարտեք չէ՞, մենակ դատապարտեք»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկ ինչո՞ւ ՀՀ հպարտ վարչապետը բռնությունը չդատապարտեց հատկապես այն ժամանակ, երբ ՀՀ հպարտ մարզպետը ապտակում էր իր ենթականերին։

Իսկ ինչո՞ւ ՀՀ հպարտ վարչապետը չդատապարտեց Ապարանում տեղի ունեցած բռնությունը ՔՈ-ի անդամի նկատմամբ։

Մի՞թե սա ընտրովի մոտեցում է, թե՞ գործ ունենք երեսպաշտության մի պարզ դրսևորման հետ։

Կամ հիմա ի՞նչ եք եկել ու ֆեյսբուքում սրբակենցաղ պուրիտանի ճառեր կարդում, իբրև թե դատապարտում են մարդիկ, դատապարտելու բան լինի դատապարտեք չէ՞, մենակ դատապարտեք։

Տղերքը շատ լավ իմացել են, թե համանման գործողությունը ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել, չեն թաքնվել ու չեն փախել։ Ընդհակառակը՝ ակցիան արել են ԱԱԾ-ի շենքի դիմաց, ոստիկանների աչքի առջև ու վերջում էլ ասել են մեզ բերման ենթարկեք։ Պարզ դեմքով կանգնել ու ասել են․ Մեզ բերման ենթարկեք, պարոնայք ոստիկաններ, մենք պատրաստ ենք օրենքի առաջ պատասխան տալ։

Հիմա էսքանից հետո ի՞նչ եք դրել սուպեր իրավական տեքստեր արտասանում՝ էն էլ անգիր։ Ի դեպ էդ տեքստերը ընդհանրապես չեն էլ փոխվել, նույն լղոզված ու սուպեր իրավագիտակից ձևակերպումները․ «Բռնությունը դա մի բան է, դա լավ բան չէ, մենք դատապարտում ենք բռնությունը, մենք, մենք դատապարտում ենք, բլյա բլյա բլյա»։ Հասկացանք հանգստացեք, շունչ քաշեք, դատապարտիչներս։

Թո՛ղ մեծամտություն հնչի, բայց ես շատ շատերից լավ գիտեմ, թե ինչ է բռնությունը։ Հա,ես տիրապետում եմ հարձակման ենթարկվելու ու գիշերները զգույշ տուն գնալու արվեստին։ Իմ վրա էլ են հարձակվել, ընկերներիս վրա էլ, օրինակները բազմաթիվ են։

Նորից եմ կրկնում․ տղերքը չեն խուսափում պատասխանատվությունից ու չխուսափելով էլ գնացել են այդ քայլին։ Նրանք ի սկզբանե իմացել են, որ ոստիկանության ու հանրության հետ խնդիրներ են ունենալու, բայց, այնուամենայնիվ, որոշել են զիբիլը գցել աղբամանը։

Սովետական մի շատ լավ ֆիլմ կա, երբ գլխավոր հերոսը հանցագործությունից հետո բարձր իրավագիտակցություն ու բարոյական որակներ է դրսևորում՝ անմիջապես գնալով ու հանձնվելով իրավապահ մարմիններին։

Հիմա նույն տրամաբանությամբ նաև տղերքը, օրենքը խախտելուց հետո, չեն վախեցել, չեն փախել, ընդհակառակը՝ բարձր իրավագիտակցություն ու բարոյական որակներ են դրսևորել՝ կամավոր հանձնվելով ոստիկաններին։

Հիմա էսքանից հետո էլ ի՞նչ եք ուզում էս մարդկանցից։ Իրենք համոզված են, որ աղբի տեղը աղբամանում է, իսկ ես էլ համաձայն եմ նրանց հետ։ Օրենքի գերակայությունը պարտադիր է, բայց սրանից չի կարելի ենթադրել, որ իրավական նիհիլիզմն էլ չպետք է տեղ ունենա մեր կյանքում։

Ինչպես տեսնում եք այս ամբողջ տեքստում ոչ մի հայհոյանք չկար, կարող էի չէ՞ ես էլ քֆուրներով տեքստ գրել, բայց ո՛չ։ Ես քաք տեսնելիս աշխատում եմ չտորորել այն, դե որ հանկարծ մոտոյիս ակերը չքաքոտվեն»։

Իսկ ինչո՞ւ ՀՀ հպարտ վարչապետը բռնությունը չդատապարտեց հատկապես այն ժամանակ, երբ ՀՀ հպարտ մարզպետը ապտակում էր իր…

Gepostet von Կարպիս Փաշոյան am Montag, 4. März 2019



Նման նյութեր