Նախարարությունը կապալառուին հանձնարարել է սեղմ ժամկետներում ապահովել Վանաձոր-Դիլիջան ճանապարհի անցանելիությունը
Advertisement 1000 x 90

Նախարարությունը կապալառուին հանձնարարել է սեղմ ժամկետներում ապահովել Վանաձոր-Դիլիջան ճանապարհի անցանելիությունը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ահազանգեր է ստացել Վանաձոր-Դիլիջան ճանապարհի Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ ճանապարհահատվածի վատ վիճակի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, խնդիրը գտնվել է նախարարության ուշադրության կենտրոնում, և այդ ճանապարհահատվածն արդեն իսկ ընդգրկված է 2019թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։ Վանաձոր-Դիլիջան (Մ-8) միջպետական ավտոճանապարհի 20կմ երկարությամբ հատվածում (Վանաձորի կողմից) այս տարի կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ, որում ընդգրկված է նաև Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ ճանապարհահատվածը:
Չնայած սրան՝ տվյալ տարածաշրջանը սպասարկող կապալառուին հանձնարարվել է օպերատիվ կերպով անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել և մինչև հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը ճանապարհի անցանելիության ապահովման ժամանակավոր լուծում տալ։


Նման նյութեր