Ինչպես էին թաքնվում ավտոտնակաների արանքում և «փախչում» տաքսուց. հիշում է Աննա Մնացականյանը. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչպես էին թաքնվում ավտոտնակաների արանքում և «փախչում» տաքսուց. հիշում է Աննա Մնացականյանը. armeniasputnik.am

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյի հեղինակային ծրագրի այս թողարկման շրջանակում խոսվում է այն մասին, թե ինչպես էր կյանքը եռում Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հարևանությամբ գտնվող «Մերգելյանի բակում»։

«Տարիներ անցան» ծրագրի հյուրն է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը։

Նա այլևս չի զարմանում, երբ մի որևէ լուրջ հիմնարկում, ի դեմս պատկառելի չինովնիկի, հանդիպում է իր բակի ընկերոջը, որի հետ փոքր տարիքում ծառ է բարձրացել կամ «կազակի–ռազբոյնիկի» խաղացել։

Աննա Մնացականյանը պատմում է «գործագործ» խաղի կանոնների մասին և հիշում «ալաբալանիցան»։ Պարզվում է` դա հանգավորված և անհասկանալի բառերի կույտ չէր, այլ հայտնի արտասահմանյան զվարճանքի և շուտասելուկի հայկական տարբերակը։

«Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է բակային խաղերին և մոռացված ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին և անցյալի վառ պատմություններին։



Նման նյութեր