«Առողջությանը ի՞նչ վնասներ կարող է հասցնել մեկ շիշ լիմոնադը որոշակի հաճախականությամբ օգտագործելու դեպքում»
Advertisement 1000 x 90

«Առողջությանը ի՞նչ վնասներ կարող է հասցնել մեկ շիշ լիմոնադը որոշակի հաճախականությամբ օգտագործելու դեպքում»

Ցուցարարներից մեկն ասում է՝ 300 դրամով լիմոնադ չեն առնի, 80 դրամ է, առնում, խմում են:

Կարծում եմ՝ նախեւառաջ կամ զուգահեռ պետք է բարձրացնել հանրության գիտակցությունը՝ սննդի օգտագործման, դրա օգտակարության, անվտանգության եւ այլնի առումով: 80 դրամանոց լիմոնադ խմողը, փաստորեն, չի մտածում, թե ինչ է խմում: Ես այդպես եմ հասկանում:

Միայն թե էժան լինի: Կուզենայի ուսումնասիրություն տեսնել, օրինակ, մեկ շիշ լիմոնադի. ի՞նչ բաղադրիչներ են օգտագործված բացի ջրից, արդյո՞ք դրանք ժամկետանց են, թե ոչ եւ ի՞նչ որակի են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է համային հավելանյութերին: Գումարած՝ ջրի որակը, մաքրության աստիճանը, միկրոբների առկայությունը, պահպանման ժամկետների համապատասխանությունը օրենքով նախատեսված պահանջներին եւ, իհարկե, շաքարի պարունակությունը: Ի վերջո, առողջությանը ի՞նչ վնասներ կարող է հասցնել մեկ շիշ լիմոնադը որոշակի հաճախականությամբ օգտագործելու դեպքում: Եվ գուցե էլի հարցեր, որոնք չնշեցի: Սննդի մասնագետ չեմ:

Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր