Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Նախագահական նստավայրում Սալոմե Զաուրաբիշվիլիին դիմավորեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Վրաստանի օրհներգերը: Այնուհետև երկու երկրների նախագահները ողջունեցին Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների անդամներին, ինչին հաջորդեց ՀՀ ՊՆ պատվո պահակախմբի և նվագախմբի հանդիսավոր քայլերթը:
Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդիպումից հետո հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարություններով: