SOAD-ը նոր ալբոմ կթողարկի
Advertisement 1000 x 90

SOAD-ը նոր ալբոմ կթողարկի

Աշխարհահռչակ Sistem of a down ռոք խումբը հայտարարել է նոր ալբոմ թողարկելու մասին: Այս մասին հայտնում է nme.com-ը: Խումբը հայտարարել է, որ պատրաստ է նոր ալբոմի թողարկմանը, որը կներառի 15 երգ:

Խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը նշել է, որ նոր ալբոմի վրա իրենք աշխատել են վերջին 6 ամիսների ընթացքում: «Արդեն 15 երգ կա, որոնք մեր կարծիքով արժանի են ալբոմում տեղ գտնելու համար: Ամեն ինչ դեռ 100 տոկոսով պատրաստ չէ, բայց մեր պլաններն առաջ են գնում»,- ասել է Դոլմայանը:

Նա հավելել է, որ իրենց ունակությունները հիմա ավելի շատ են, քան երբևէ, ուստի փորձում են ինչ-որ նոր նախաձեռնությամբ հանդես գալ: «Մենք չենք պատրաստվում ստեղծել Toxicity ալբոմի շարունակությունը միայն նրա համար, որ այն մեր ամենամեծ ալբոմն է եղել: Սա պետք է ինչ-որ նոր բան լինի SOAD-ի երկրպագուների նոր սերնդի համար, որպեսզի բոլորը կարողանան տեսնել, որ մենք տեղում կանգ չենք առնում»,- ասել է Ջոն Դոլմայանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ խումբն անպայման նոր ալբոմ կթողարկի, պարզապես այս պահին չեն կարող ասել, թե ինչ ժամկետներում այն պատրաստ կլինի: