Բրիտանացի կինոաստղ Ջուդ Լոուն «Կրեմլի հրաշագործը» ֆիլմում կմարմնավորի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է deadline.com-ը:
Խոսքը ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Ասայասի ֆիլմի մասին է, որում դերասանը կմարմնավորի ՌԴ նախագահին՝ իր քաղաքական կարիերայի սկզբում:
«Ես սա ասում եմ երկմտելով, որովհետև իսկապես դեռ չեմ սկսել դրա վրա աշխատել… Այս պահին դա նման է Էվերեստը բարձրանալուն, և ես ստորոտում եմ: Նայելով վերև՝ մտածում եմ. «Օ՜, Աստված, ինչպե՞ս եմ անելու դա»: Բայց, այնուամենայնիվ, դա ինձ համար է, որ գլուխ հանեմ», – ասել է դերասանը: