«Սա այն հարցն է, որի շուրջ կա երկու կարծիք՝ մեկը ստորև ներկայացնեմ, մյուսը՝ սխալ է». Ռուբեն Գրձելյան
Advertisement 1000 x 90

«Սա այն հարցն է, որի շուրջ կա երկու կարծիք՝ մեկը ստորև ներկայացնեմ, մյուսը՝ սխալ է». Ռուբեն Գրձելյան

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա այն հարցն է, որի շուրջ կա երկու կարծիք՝ մեկը ստորև ներկայացնեմ, մյուսը՝ սխալ է: Օպերայի թատրոնին հարակից սրճարանների հարցում լիովին սատարում եմ քաղաքի իշխանություններին ու համոզված եմ, որ դրանց կրճատելու հարցում տուժում են միայն սեփականատերերը: Այդ հարցը բացարձակ չի պարունակում սոցիալական խնդիր. գործը կորցրած մատուցողները (20-30-100 հոգի) հեշտությամբ կտեղավորվեն այլ տեղերում: Դրա տրամաբանությունը տնտեսական է. եթե մի տեղ պակասում է (այս դեպքում սեղաններն ու հաճախորդները), ապա մյուս տեղում ավելանում է (պահանջարկն օդ չի ցնդում): Այդ հարցը պարունակում է բացառապես մի նպատակ՝ վերացնել այդ գավառական մթնոլորտը, որը ձևավորվել է թատրոնի հարակից տարածքում, ուր գալիս են հիմնականում էժան լափելու ու պիվա ծվցնելու, կալյան ծխելու, բիլիարդ խաղալու ու դրա հիման վրա մի տխմար սելֆի իրանց տխմար էջերին ավելացնելու: Եթե մենք ուզում ենք ներկայանալի մայրաքաղաքի կենտրոն ունենանք, համապատասխան մեր պատմության ու մշակույթին, եթե մենք ուզում ենք մեր երեխաների համար ստեղծել միջավայր, որը կնպաստի որակապես այլ մակարդակի կրթություն ստանալու և աշխարահայցք ձևավորելու, ապա այս հարցը պետք է լուծել այնպես, ինչպես լուծում են այն ու խոստանում են լուծել քաղաքային իշխանությունները: Մենք (հասարակության գոնե մի մասը) վերրջին 15 տարիներին ջանք ու եռանդ չենք խնայել քննադատելու քաղաքային հարմարավետ միջավայրի վերացման գործընթացի քննադատության համար: Հիշում եմ, որ Հյուսիսային պողոտայի սարքելու ժամանակ ինչ թոհուբոհ էր, Օղակաձև զբոսայգին բետոնելու համար, մանկապարտեզները կենտրոնում վերացնելու ու դրանց տեղը 20-հարկանի տուփեր դնելու, բակային տարածքները վերացնելու, շենքը շենքի վրա սարքելու: Կասկադը գոնե Գաֆեսճյանը փրկեց այս փոթորիկից, ինչի համար նրան շնորհակալ եմ ես անձնապես: Փրկվեց բուլվարի կանաչ մասը (Սիրունչի, Տարոն): Հիմա, երբ հակառակն է փորձում արվել, գտնվում են մարդիկ, որ քննադատում են: Ու այդ քննադատությունը տխմարության գարշահոտությամբ է տալիս: Ես ավելին կառաջարկեմ քաղաքային իշխանություններին՝

1. կանգնացնել բոլոր չսկսված շինարարությունները: ԲՈԼՈՐ: Այդ թվում Շիրակ հյուրանոցի հարևանությամբ՝ ԷԼ ՏԵՂ ՉԿԱ . էնտեղ համ շենքի, համ կայանատեղի, համ միջբակային տարածքի, համ կանաչապատման: Կառաջարկեմ նաև վերանայել քաղաքի կողմից վարձակալությամբ տրամադրվող հողային տարածքների ու տարբեր թույլտվությունների գները՝ դրանք բարձրացնելով այնքան, որ կենտրոնում տնտեսվարողները միշտ ստանան մինիմալ շահույթ: Այս խնդիրը պետք է լուծվի քաղաքը հանրությանը վերադարձնելու և այն նպատկային քաղաքապետարանի կողմից կառավարելու սկզբունքի հիման վրա:
2. Հարկային օրենսգքի փոփոխման շրջանակներում վերանայել բարձրահարկ շենքերից դուրս գտնվող կոմերցիոն տարածքների գույքահարկի հաշվարկման սկզբունքը՝ սահմանելով պրոգրեսիվ գույքահարկ: Ընդ որում նախկին կամ պոտենցիալ կանաչ տարածքների տեղում տեղակայված գույքը հարկել այն չափով, որ տնտեսվարողի շահույթը տատանվի 0-ի միջակայքում: Ով չկարողանա աշխատել այդ պայմաններում, կկուտակի գույքահարկի գծով պարտքեր ու դատական (օրինական) կարգով քաղաքը կվերադարձնի իրեն՝ նույնիսկ սեփականության իրավունքով ծանրաբեռնված գույքը, որը նախկինում կամ պոտենցիալ կանաչ տարածք է: Այդ քաղաքականության կիրառումը կբերի քաղաքի եկամուտների զգալի աճին ու տարածքների բետոնից դեպի կանաչի վերածմանը»:



Նման նյութեր