Կառավարության նիստն անցկացվեց նոր ձևաչափով
Advertisement 1000 x 90

Կառավարության նիստն անցկացվեց նոր ձևաչափով

ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի նիստն անցկացվեց նոր ձևաչափով և տեխնիկական բնույթ կրող հարցերն ընդունվեցին առանց քննարկման: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ նախ նախարարությունները պետք է որոշեն, թե որ հարցերն ու որոշումներն են կատարվելու իրենց մակարդակով, որոնք են բերվելու նիստի օրակարգ և առաջարկեց տեխնիկական բնույթի և հանրության կողմից առանձնապես հետաքրքրություն չներկայացնող հարցերը տարբերակել ու ներկայացնել «չքննարկվ ող» ձևաչափում:
Կարեն Կարապետյանը թվարկեց մեկ տասնյակից ավելի հարցեր և հայտարարեց, որ դրանք ընդունվում են՝ առանց քննարկման: