Ապրել նույն արևի տակ Հայաստանում. ավելորդ քրոմոսոմի բարության ուժը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ապրել նույն արևի տակ Հայաստանում. ավելորդ քրոմոսոմի բարության ուժը. armeniasputnik.am

Երևանում Դաունի համախտանիշի համաշխարհային օրը արև–երեխաները ասել են, թե ինչպես կարելի է, անկախ ամեն ինչից, լինել բարի։

Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին սովորաբար անվանում են արևի երեխաներ կամ արև–երեխաներ։ Եթե մարդ երբեք չի շփվել նրանց հետ, ապա դժվար է հասկանալ` ինչու։ Իսկ այն մարդկանց համար, ովքեր գեթ մեկ անգամ շփվել են, ընդմիշտ առեղծված կմնա` ինչպես մեկ ավելորդ քրոմոսոմը կարող է դարձնել մարդուն այդքան բարի ու տիեզերական։

Որքան էլ տարօրինակ է, բայց այդ քրոմոսոմը քնքշությամբ է լցնում ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին։ Հենց այդ մասին էի մտածում, երբ նայում էի` ինչպես են նրանք Ազնավուրի հրապարակում  օգնում երեխաներին նարգիզներ ու դեղին–կապույտ ժապավենի տեսքով թխվածքներ բաժանել։ Հենց այդպես են որոշել նշել Դաունի համախտանիշի համաշխարհային օրը Երևանում։

Գոհարիկը
Առաջինը նկատեցի վարդագույն սվիտերով մի աղջկա։ Նա մեկնեց ինձ թխվածքաբլիթները և ուղիղ աչքերիս մեջ նայեց։ Նա Գոհարիկն է։ Նա շատ է սիրում լուսանկարվել ու երգել, բայց երազում է բժիշկ դառնալ։ Ասում է, որ լիքը–լիքը ներարկումներ է անելու ու առողջություն պարգևելու։ Նա նաև սիրում է խոհարարական էքսպերիմենտներ անել։
Գոհարիկը մայրիկի հետ
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am


Նման նյութեր