Կկառուցվի 8 բնակելի շենք ունեցող «Վերածնունդ» երիտասարդական ավան
Advertisement 1000 x 90

Կկառուցվի 8 բնակելի շենք ունեցող «Վերածնունդ» երիտասարդական ավան

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան:

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով:

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասաց որ շենքերը լինելու են սեյսմակայուն:

«Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն առկա են: Որևէ խնդիր այստեղ չի կարող լինել: Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ այստեղ կան բնապահպանական խնդիրներ, զբաղվում են շահարկմամբ»,- ասաց Քարամյանը:

Բնակելի ավանում վեր կխոյանա 8 մասնաշենք` 1160 բնակարանով: Նախատեսվում է, որ ավանը շահագործման կհանձնվի 2022 թվականի մայիսին:

Ծրագրի ընդհանուր արժեքն է 54 միլիարդ դրամ: Շինաշխատանքների ընթացքում կստեղծվի 1400 աշխատատեղ:

Համալիրում նախատեսված է ունենալ ավտոկայանատեղիներ՝ նախատեսված ավելի քան 800 մեքենայի համար:

Նախագծող ճարտարապետներն են Վահագն Վերմիշյանը և Դավիթ Միրզոյանը:



Նման նյութեր