Ռուսաստանաբնակ երգիծաբանը սիրում է կատակներ անել իր ընկերների հետ և ՈՒՀԱ «Պյատիգորսկ» թիմի նախկին ավագ Սեմյոն Սլեպակովին էլ չի անտեսել։
Հայտնի երգիծաբան, Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈւՀԱ) «Նոր հայեր» թիմի նախկին ավագ Գարիկ Մարտիրոսյանի հերթական կատակի հերոս է դարձել ՈՒՀԱ-ի և Comedy Club-ի նրա գործընկեր Սեմյոն Սլեպակովը։
«Եկել ենք ելույթ ունենալու ComedyClub-ում @slepakovsemyon-ի բենեֆիսում։ Երեքով ենք եկել` ես, Սեմյոնը և նրա ականջը»,- գրել է Մարտիրոսյանը։
Կարելի է ասել, որ սա Սլեպակովի` մի քանի օր առաջվա գրառման պատասխանն է։
«Տեղի է ունեցել իմ ընկեր @martirosian_official–ի առաջին stand up համերգը։ Նա շատ էր հուզվում, բայց ամեն ինչ լավ է անցել։ Այս լուսանկարի արժեքն այն է, որ արվել է համերգի սկզբում, երբ Գարիկը դուրս եկավ բեմ և ողջունեց հանդիսատեսին։ Այսինքն, սա Գարիկի հետ սելֆի է հենց համերգի ժամանակ։ Բելին մի քիչ լղոզվել է. հավանաբար զգացել է մրցակցությունը։ Շնորհավորում եմ ընկերոջս, լավ բան է ինքդ քեզ մարտահրավեր նետելը և նոր թեմաներ հորինելը», – գրել էր Սլեպակովը։
Բաժանորդներն ու երկրպագուներն անտարբեր չեն թողել այս երկխոսությունը և բազմաթիվ մեկնաբանություններ գրել Մարտիրոսյանի գրառման տակ, որն ավելի քան 28 հազար lik–ի է արժանացել, թեև հրապարակվել է մի քանի ժամ առաջ։