Մենուա Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.
«Ավշարը գտավ պայքարի բանալին․․․
Նիկոլի իշխանությունը բռնազավթելուց հետո շատ են եղել տարբեր տիպի հավաքներ, բողոքի ցույցեր, երբ տարբեր խմբեր և հասարակության տարբեր շերտեր ներկայացնում էին իրենց բողոքի ձայնը , բայց որևէ խնդիր չի լուծվել ։
Փաստացի փողոցային պայքարով կամ ցույցերի միջոցով որևէ խումբ չի հասել հաջողության, քանզի Նիկոլը ցույց է տալիս, որ չի ընդունում փողոցային պայաքարով իրենից որևէ պահանջ կամ խնդիր լուծելու մոտեցում։
Եվ ահա ավշարցիները գտան բանալին, թե ինչպես է պետք պայքարել իշխանությունը բռնազավթած նիկոլենց դեմ․․․
Պետք է ուղղակի լինել միասնական, չկոտրվել, սեփական շարքերում թույլ չտալ դավաճանություն և պրովակացիաներ, և համառորեն ու միասնաբար մինչև վերջ սեփական պահանջն առաջ քաշել: Հենց այս միասնականության և համառության արդյունքում ավշարցիները կարողացան ստիպել Նիկոլի թայֆայի ամենակոկորդիլոսասեր ներկայացուցչին փոխելու իր որոշումը և թույլ տալու որպեսզի դպրոցի տնօրենը ներկայացնի հրաժարական (ակնհայտ էր, որ այդ տնօրենը հրաժարական չէր տալիս, որովհետև մարզպետը թույլ չէր տալիս):
Ուզում եմ ասել բոլոր այն խմբերը, բոլոր այն մարդիկ ովքեր ունեն դժգոհություններ և իրենց արդարացի պահանջն են ներկայացնում Նիկոլենց կարող են հաջողության հասնել միայն համառության և միասնականության արդյունքում և Նիկոլենք կզիջեն միայն էն դեպքում, երբ զգան, որ դիմացի խումբը, դիմացի գյուղը, քաղաքը կամ որևէ ընկերության աշխատակիցներ միասնական են ու պատրաստակամ՝ մինչև վերջ պայքարելու:
Փաստացի Նիկոլենք այլ ճանապարհ չեն ընդունում և այլ ճանապարհ չեն թողնում իրենց իշխանությունից դժգոհ կամ իրենց իշխանության որոշումները չընդունող հասարակական խմբերին, քան՝ համառ և միասնական պայքարն է սեփական տեսակերները ու շահերը պաշտպանելու համար …
Նիկոլենք իրենց պահվածքով և ժողովրդին անընդհատ խաբելու, ժողովրդի կարծիքի վրա թքած ունենալու կերպով կարճ ժամանակ անց իրենց իսկ աջակցող ժողովրդի մեծ մասին հանելու են փողոց՝ իրենց դեմ պայքարելու․․․»: