Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքում գրել է.
«Ուրեմն՝ սույն թվականի մարտի 4-ի երեկոյան ընկերս զանգեց, ասեց՝ հենց հիմա «Երևան Մոլի» «Զիգզագում» եմ, ու Արարատ Միրզոյանը հեռուստացույց ա ուզում գնել ապառիկով, բայց մերժեցին, ասեցին՝ հարկադիր կա։ Վերջը ծիծաղեցինք, ու ուզում էի գրել այդ մասին, հետո մտածեցի, հիշեցի, որ ախր «Զիգզագն» իրանց ընկերոջինն ա, ու համ էլ ախրանայով «Երևան Մոլ» գնալու ու մերժվելու իմաստն ենա, որ մեկը գրի դրա մասին, ու իրանք ասեն՝ վա՜յ, տեսեք՝ ինչ պուպուշ ղեկավարներ ունենք, սկի փող չունեն՝ հեռուստացույց գնեն։
Որոշեցի մեր Միրզոյանի պլանը պռավալ տամ ու չխոսամ դրա մասին, որ չփիառվի, էն էլ չդիմացավ, էսօր ասեց։
Տղեք, մեղք եք, ամոթ ա։
Էն, որ ծաղկեփունջ ուղարկելու համար 2,000,000 ունեք, հաստատ հեռուստացույցի փող էլ ունեք»։