«Սևան» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալին տեսակցության եկած մոր բերանի խոռոչից դեղահաբով փաթեթ են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

«Սևան» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալին տեսակցության եկած մոր բերանի խոռոչից դեղահաբով փաթեթ են հայտնաբերել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 27-ին՝ ժամը 15։45-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Ն.-ին կարճատև տեսակցության եկած մորը, որի բերանի խոռոչից հայտնաբերել են փաթեթ՝  0.7 գր քաշով սպիտակ, օվալաձև դեղահաբով:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: