WhatsApp-ում կհայտնվի մութ էկրանի ռեժիմ
Advertisement 1000 x 90

WhatsApp-ում կհայտնվի մութ էկրանի ռեժիմ

Android-ի համար WhatsApp մեսենջերի նորացված տարբերակում կհայտնվի մութ էկրանի գործառույթ:

Ինչպես նշել է Wabetainfo պորտալը, հավելվածի օգտատերերը կկարողանան փոխել ինտերֆեյսի գունային գամման՝ տեքստը դարձնելով սպիտակ սեւ ֆոնի վրա:

Սպասվում է, որ նոր գործառույթն էկրանին կնվազեցնի փայլքերը եւ կդյուրացնի հաղորդագրությունների ընթերցումը թույլ լուսավորության դեպքում: Նորամուծությունը մատչելի կլինի 2.19.82 բետա-նորացման մեջ:

Տարբերակի պաշտոնական ռելիզի օրն առայժմ չեն հայտնում: