ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստի համար քվորում չի ապահովվել, քանի որ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ: Փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ քվորում չապահովելու համար հատուկ միտում չի եղել: Սիմոնյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
Խոսելով այցի նպատակների մասին՝ փոխխոսնակն ասաց՝ որևէ հատուկ պայմանավորվածություն չի եղել, որ մեկնեն այն ժամանակ, երբ պետք է կայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Սակայն նա կարծում է, որ այդ համատեքստում այս այցը միայն դրական ազդեցություն կունենա: