«Նիկոլը «մաքրե՞ց» Քոչարյանին». Սուրենյանց
Advertisement 1000 x 90

«Նիկոլը «մաքրե՞ց» Քոչարյանին». Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը «մաքրե՞ց» Քոչարյանին

Նիկոլ Փաշինյանի լայվը տխուր տպավորություն թողեց։ Ստացվում է, որ Քոչարյանը Արցախը բանակցություններից դուրս չի էլ թողել, որովհետև լինելով ղարաբաղցի ու Ղարաբաղի լիդեր՝ իրավունք ուներ Հայաստանի նախագահի կարգավիճակում ներկայացնել Արցախը։ Իրականությունն այն է, որ Քոչարյանը բանակցային գործընթացում իր անձով ոչնչացրել էր ոչ միայն Արցախի, այլ նաև՝ Հայաստանի սուբեկտությունը, ինչի հետևանքով շրջանառու դարձավ, այսպես կոչված, Մեղրիի փոխանակման տարբերակը։

Ցավում եմ, որ վարչապետը ակամայից «մաքրեց» Քոչարյանի գործած ամենամեծ սխալներից մեկը։ Առնվան անհասկանալի է, որ 21-րդ դարում հնարավոր է դատողություններ անել՝ այս կամ այն լիդերի միկրոէթնիկ պատկանելիության հատկանիշներով»։

Նիկոլը "մաքրե՞ց" ՔոչարյանինՆիկոլ Փաշինյանի լայվը տխուր տպավորություն թողեց։ Ստացվում է, որ Քոչարյանը Արցախը…

Gepostet von Սուրեն Սուրենյանց am Montag, 1. April 2019