Ստեփանակերտում ապրիլի 7-ին կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը
Advertisement 1000 x 90

Ստեփանակերտում ապրիլի 7-ին կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը

Ստեփանակերտում ապրիլի 7-ին՝ ժամը 10:00-ին, կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

Արցախի թեմի առաջնորդարանից տեղեկացնում են, որ նույն օրը ժամը 11:00-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը:

Հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու Մայր տաճարի կառուցման առաջին բարերար Հրանտ Վարդանյանի երկու որդիները՝  Կարեն և Միքայել Վարդանյանները. ընտանիքը ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:

Միջոցառմանը կմասնակցեն  աև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Մայր տաճարի այլ հովանավորներ, պետական այրեր, հյուրեր և այլք:



Նման նյութեր