Հայկ Այվազյան. «Հանկարծ ինտերնետից եմ իմանում, որ ազատվել եմ». aravot.am
Advertisement 1000 x 90

Հայկ Այվազյան. «Հանկարծ ինտերնետից եմ իմանում, որ ազատվել եմ». aravot.am

Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել է կառավարության տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար, մասնագիտությամբ տնտեսագետ Հայկ Այվազյանը.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Հայկ Այվազյանին ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից»: Նա այդ պաշտոնին էր նշանակվել վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշմամբ։ Հայկ Այվազյանն «Առավոտի» հարցին, թե մինչ այդ իրեն զգուշացրե՞լ են, նկատողություն ստացե՞լ է, իր ազատման պատճառը ո՞րն է, պատասխանեց. «Որեւէ մեկն ինձ ոչ մի բառ չի ասել: Թեկուզ բանավոր դժգոհություն, ցանկացած տիպի խոսք չի եղել աշխատակազմի ղեկավարի կողմից»: Իսկ ինչպես են հաղորդել գրասենյակի պատասխանատուին ազատման մասին, պարզվեց հետեւյալը. «Հանկարծ ինտերնետից եմ իմանում, որ ազատվել եմ»:

Զրուցակիցս ասում է՝ դրանից հետո փորձել է հանդիպել վարչապետին, այդ խնդրով դիմել է փոխվարչապետին, չի ստացվել հանդիպումը, հետո՝ օգնականին, իսկ հետո հրաժարվել է վարչապետին հանդիպելու մտքից, գտնելով՝ անհրաժեշտություն այլեւս չկա: Ի՞նչ է նախորդել ազատմանդ հարցին՝ զրուցակիցս ասում է. «Աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանն իր տեղակալի միջոցով հայտնել էր, թե չի ցանկանում այլևս ինձ հետ աշխատել: Ես էլ ասել եմ՝ ինքն ով է, որ ինձ հետ աշխատի, կամ ոչ»: Հ. Այվազյանը նաեւ ասաց, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից եղել է հանձնարարական. «Մենք, ըստ պատշաճի, գրավոր պատասխանել ենք, որ դիմեն համապատասխան ստորաբաժանում, քանի որ հնարավորություն չունենք հանձնարարականը կատարելու»: Իմ այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է այդ հանձնարարականը չկատարելու պատճառով է առերեւույթ «լարվել» նրա ու Է.Աղաջանյանի հարաբերությունները, պատասխանեց. «Իմ կարծիքով, ակնհայտ ծագել էր խնդիր, ինչը կառավարության աշխատակազմի ղեկավարի անգործության հետեւանքով էր»:

aravot.am



Նման նյութեր