Պետդումայի նախկին պատգամավորը ռեստորանի հաճախորդին ծեծել է «թարս նայելու» համար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պետդումայի նախկին պատգամավորը ռեստորանի հաճախորդին ծեծել է «թարս նայելու» համար

Ռուսաստանի Դաշնության ՊետԴումայի Կոմունիստական կուսակցության նախկին պատգամավոր Ռոբերտ Քոչիևը  Մոսկվայում ծեծել է «Ուրյուկ» ռեստորանի հաճախորդին՝ իբր միևնույն հաստատությունում հանգստացող իր ընկերուհիներից մեկին դիպչելու համար: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ հաղորդում է «Mash» հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ տուժած Թեմուր Սուլթանովը ռեստորանում նշում էր իր դստեր ծննդյան օրը: Պատգամավորի սեղանի կողքով անցնելիս նրան մեղադրել են աղջկան դիպչելու մեջ: Դրանից հետո Սուլթանովին ծեծի են ենթարկել: Տղամարդուն ծեծել են մի քանի հոգով՝ Քոչիևվի ղեկավարությամբ:

Հեռուստաալիքը հրապարակել է ռեստորանի տեսանկարահանող սարքերի տեսագրությունը: Կադրերում երևում է, թե ինչպես են Քոչիևը, մեկ այլ տղամարդ և անհայտ կինը պատին սեղմել Թեմուրին:

Կոնֆլիկտից հետո Քոչիևը անխոչընդոտ հեռացել է ռեստորանից` իր Bentley մակնիշի մեքենայով: Ոստիկանությունը պատահարի մեջ չի գտել հանցակազմ:



Նման նյութեր