Թևան Պողոսյան. «Պետք է գնային դուռ առ դուռ` հանրության հետ քննարկեին մոտեցումը»
Advertisement 1000 x 90

Թևան Պողոսյան. «Պետք է գնային դուռ առ դուռ` հանրության հետ քննարկեին մոտեցումը»

Ըստ պատգամավորի` հանրության հետ պետք է քննարկվեր այս նախագիծը: «Պետք է գնային դուռ առ դուռ` հանրության հետ քննարկեին մոտեցումը, որ որևէ մեկի մոտ կասկած չլիներ, թե այն ի՞նչ է իրենից ներկայացնելու, ոնց է մոտեցումը ձևավորվելու, ինչի՞ համար է, ո՞նց է վերահսկողությունը, թափանցիկությունը ապահովվելու, որպեսզի մարդիկ կասկած չունենային այս նախագծի նկատմամվ: Մյուս կողմից` պետք է լինի բյուջետային գաղափարը, երբ պետք է գնալ և բացատրել, որ վիճակն այսպիսին է, հարկերը պետք է բարձրացնենք, և այս հարկի տվյալ գումարը գնալու է այս խնդրին, և որպեսզի հանրության վստահությունը բարձրանա, պետք է նախկինում եղած մեր բոլոր հիմնադրամների բացասական փորձերը շտկվեն…»:

«Մինչ այս գործող հիմնադրամների միջոցների վատման մեջ մեղավորները` բոլորը, պետք է պատժվեին և եղած նախկին կոռուպցիոն ռիսկերի փորձն ու վատնված գումարները հետ վերադարձվեին, և հենց այդ միջոցները գուցե հիմք դառնային այս հիմնադրամի համար` որպես մայր գումար, որի վրա մենք դրանից հետո կվճարեինք մեր հազար դրամները»:



Նման նյութեր