Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը միասին լուսանկարվել են Արարատի ֆոնին:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սեփական տեսախցիկով լուսանկարել է Արարատը:
Նշենք, որ Եվրասիական միջկառվարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսին Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում: