Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է արցախյան պատերազմում զոհված փոխգնդապետի որդու հետ. artsakhpress.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է արցախյան պատերազմում զոհված փոխգնդապետի որդու հետ. artsakhpress.am

Արցախյան քառորյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդի Հովիկ Գրիգորյանի երազանքը Հենրիխ Մխիթարյանին տեսնելն էր:

Դա իրականացվել է «Նվիրենք նրանց հեքիաթ» խորագիրը կրող ծրագրի շրջանակում՝ «Գանձասար-Կապան» ակումբի ղեկավարության շնորհիվ:

55499

Հովիկը իր ընտանիքի հետ ներկա է եղել Հայաստան – Չեռնոգորիա աշխարհի առաջնության ընտրական խաղին, որից հետո հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ: Նա լուսանկարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի հետ և վերցրել նրա ինքնագիրը, փոխանցում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը: