Լարված իրավիճակ Արմավիրում. մարզպետարանի դիմաց թիվ 5 դպրոցի կոլեկտիվն ու երեխաները դասադուլ ու գործադուլ են հայտարարել. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լարված իրավիճակ Արմավիրում. մարզպետարանի դիմաց թիվ 5 դպրոցի կոլեկտիվն ու երեխաները դասադուլ ու գործադուլ են հայտարարել. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 16-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ից Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը՝ ի նշան բողոքի, ոտքով եկել և հավաքվել են Արմավիրի մարզպետարանի դիմաց։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին.

«Պահանջում ենք, որպեսզի հստակ պատասխան տան, թե ում միջամտության արդյունքում են դպրոցի երկարամյա տնօրեն, դպրոցում մեծ հեղինակություն վայելող Մաշա Իվանյանին փորձում ինչ-ինչ ճանապարհներով ազատել աշխատանքից։ Ավերակների վերածված դպրոցը տիկին Իվանյանի շնորհիվ զարթոնք է ապրել։ Թե ծնողների, թե ուսուցչական կոլեկտիվի կողմից ընդունված է։ Մենք պահանջում ենք, որպեսզի դպրոցի բնականոն աշխատանքը ինչ-որ մարդկանց կողմից չխաթարվի։ Մենք շատ լավ գիտենք, որ այս ամենն ուղղորդված է։ Եթե մեր բարձրացրած խնդիրը չլուծվի, ապա շարունակելու ենք դասադուլ, գործադուլ, ու այդ ամենի պատասխանատվությունն ընկնելու է մարզի ղեկավարության վրա»։

Այս պահին մարզպետարանի դիմաց ասեղ գցելու տեղ չկա։ Մարդիկ վանկարկում են «Իվանյան, Իվանյան» ու պահանջում են մարզպետի հետ հանդիպում։

shamshyan.com



Նման նյութեր